949 դիտում
22:04 02-04-2015
Քննարկվել են ՀՀ կառավարության եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Կարին Ֆինկելսթոնի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու կորպոցիայի միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ վստահություն հայտնել, որ տիկին Ֆինկելսթոնի այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՖ փոխնախագահին՝ կորպորոցիայի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի համար, որոնք նոր թափ են հաղորդում տնտեսության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը: Վարչապետը կարեւորել է գործարար միջավայրի բարելավման, ֆինանսական հատվածին օժանադակության ծրագրերը, տեսչական բարեփոխումների իրականացումը:
Իր հերթին, Կարին Ֆինկելսթոնը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ իրականացվող ծրագրերի կատարողականից եւ նշել, որ այդ առումով որեւէ խնդիր գոյություն չունի: ՄԿՖ փոխնախագահը տպավորիչ է համարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները:
Կարին Ֆինկելսթոնը նշել է, որ կորպորացիան պատրաստ է ընդլայնելու ծրագրերը գյուղատնտեսության, արդյունաբերության, ենթակառուցվածքների, նորարական տեխնոլոգիաների բնագավառներում եւ ՀՀ կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ հնարավոր մարտարավերներին դիմագարավելու նպատակով: Միաժամանակ, ՄԿՖ փոխնախագահն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ տնտեսական կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու գործում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ կորպորացիայի միջեւ համագործակցության հեռանկարներին, սննդամթերքի անվտանգության եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտած Միջազգային ֆինանսական կորպորոցիայի տնօրեն Թոմաս Լյուբեքին՝ արդյունավետ համագործակցության համար եւ շնորհավորել ՄՖԿ-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Յան Վան Բիլսենին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:
Նմանատիպ նյութեր
978 դիտում
19:48 23-02-2015
Քննարկվել են ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
856 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
964 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
691 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին