1075 դիտում
16:41 02-04-2015
ԲՀԿ-ն և Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մի շարք ծրագրեր կիրականացնեն
Այսօր ԱԺ-ում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին։
ԲՀԿ նախագահը Չինաստանի դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումներն ու ԲՀԿ-ի առաջիկա անելիքները։ Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը շարունակելու է հետեւողական լինել երկրի առջեւ ծառացած լրջագույ ն համակարգային խնդիրների լուծման գործում։
Համաձայն «Բարգավաճ Հայաստանի» եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության միջեւ կնքված համագործակցության հուշագրի, Նաիրա Զոհրաբյանն ու դեսպան Թիան Էրլուն քննարկել են երկու կուսակցությունների միջեւ առաջիկայում իրականացվելիք մի քանի ծրագրեր. մասնավորապես՝ տնտեսական ոլորտում սկսված համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ երիտասարդական եւ կանանց կառույցների փոխայցերի հարցերը։
Իր խոսքում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստանը» Հայաստանի կարեւորագույն քաղաքական ուժերից է եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել արդյունավետ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ։
ԲՀԿ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
09:35 01-11-2021
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի եւ Մարտունու ՏԻՄ ընտրություններին
925 դիտում
18:09 28-06-2023
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորապես դատապարտում է Կասյան փողոցն անվանափոխելու եղկելի քայլը
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր