1054 դիտում
18:21 30-03-2023
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կոչ է անում վերանայել Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, համաձայնել ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկին
Հայաստանյան իշխանությունները կրկնում են այն նույն սխալները, որոնք արել են դաշնակցական կառավարիչները 1918-20թթ, երբ լսելով արևմտյան տերերի հրահանգները, անտեսեցին Ռուսաստանին և նրա առաջարկած օգնությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդյունքում՝ Հայաստանից մնաց 9 հազար քառակուսի կիլոմետր, իսկ հայ ժողովրդի գլխին կրկին կախվեց ցեղասպանության վտանգը, և միայն հայ կոմունիստների շնորհիվ Հայաստանը փրկվեց անհետացման վտանգից։
Ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Օրվա իշխանությունները, հանուն իրենց նեղ անձնական շահերի, ոչ երբեք պետական, փորձում են հաճոյանալ արևմուտքին և վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն ի դեպ հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։
Ի՞նչ է մինչ օրս տվել հայ ժողովրդին ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ընդունած օրենքներն ու որոշումները կապված Հայաստանի հետ։ Ոչինչ։ Սկսած Բեռլինի վեհաժողովից, Սևրի պայմանագրով և անգամ Հաագայի դատարանի վճռով կայացած որոշումները մնացել են լոկ, որպես թղթի կտոր, որոնք ի տարբերություն Ռուսաստանի, ի վիճակի չեն օգնել ու պաշտպանել հայ ժողովրդին։
Եթե այս իրավիճակը համեմատենք օրեր առաջ Երևանում կատարված ծառահատումների հետ, կստանանք հետևյալ պատկերը։ Արմատախիլ են արվում հաստաբուն և Երևանի բնակլիմայական պայմաններին համահունչ ծառերը, փոխարինելով իրենց գործառույթը չկատարող դեկորատիվ ծառատեսակների հետ։ Իշխանությունները փորձում են արմատախիլ անել հայ-ռուսական բարեկամական կապերը, Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից, փոխարենը առաջարկելով ինչ-որ անհասկանալի թղթեր ու որոշումներ, կամ ավելի կոնկրետ՝ ոչինչ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի
Կոմունիստական կուսակությունը խստորեն դատապարտում է մեր իրական
դաշնակցի դեմ կազմակերպված դեմարշը և Հայաստանը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունների լուծման թատերաբեմ դարձնելու իշխանությունների որդեգրած կործանարար քաղաքականությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի
իշխանություններին և Ազգայնին Ժողովին, որպեսզի նրանք ցուցաբերեն ողջախոհություն, գիտակցեն իրենց պատասխանատվությունը սեփական ազգի և պատմության առջև՝ վերանայելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը, ինչպես նաև համաձայնվեն ՀԱՊԿ առաքելության Հայաստանում տեղակայման առաջարկին։

Նմանատիպ նյութեր
1546 դիտում
09:35 01-11-2021
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կմասնակցի Վանաձորի եւ Մարտունու ՏԻՄ ընտրություններին
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան