BMW-ի ապրիլմեկյան կատակը՝ ավտոսրահում. տեսանյութ
                        Նոր Զելանդիայի BMW ավտոսրահներից մեկում որոշել էին ապրիլմեկյան հայտարարություն տպագրել թերթերում՝  կայանալիք խաղարկության մասին: 
Ըստ հայտարարության՝ ապրիլի 1-ին ավտոսրահի առաջին  հաճախորդը պետք է հարցներ ոմն Թոմին, ինչից հետո նա կստանար նոր BMW՝ իր հին մեքենայի փոխարեն: 
Շատերն, իհարկե,  հայտարարությունն ընդունել էին որպես ապրիլմեկյան կատակ և չէին հավատացել: Սակայն գտնվել էին այնպիսիններն, ովքեր եկել էին ավտոսրահ և….ստացել 1-ին սերիայի նոր BMW:
Նշենք, որ ավտոսրահի առաջին հաճախորդ կին վարորդի հին Nissan-ը բավարական կոնցեռնը վաճառել էր և օգտագործել գումարը բարեգործական նպատակներով:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


