1056 դիտում
19:26 01-04-2015
Ամփոփվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2014թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2014 թ. կատարած հիմնական աշխատանքների հաշվետվությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ներկայացնելով հաշվետու տարում իրականացված ծրագրերը, նշել է, որ ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվել և շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում, ինչպես նաև ՀՀ կառավարության առանձին որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթները: Էլեկտրոնային և տեղեկատվական համակարգերի ներդրման և կատարելագործման շնորհիվ էականորեն կրճատվել են ծառայության ծախսերը։ 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների արդյունքում զգալիորեն ավելացել է հարուցված կատարողական վարույթների քանակը, և խնդրին լուծում տալու նպատակով ներդրվել է հարկադիր կատարողի գործառույթների ավտոմատացման համակարգ։
Միհրան Պողոսյանը զեկուցել է, որ 2014 թ. ձեռնարկված կազմակերպական և այլ միջոցառումների շնորհիվ գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել և պահանջատերերին է փոխանցվել 37.923.190.630 ՀՀ դրամ (2013 թ.՝ 20.079.203.874 ՀՀ դրամ), որից՝ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 21.754.520.067 ՀՀ դրամ (2013 թ.՝ 3.459.065.305 ՀՀ դրամ), ֆիզիկական անձանց օգտին՝ 1.614.761.980 ՀՀ դրամ (2013 թ.՝ 2.821.158.004 ՀՀ դրամ), իրավաբանական անձանց օգտին՝ 8.938.935.561 ՀՀ դրամ (2013 թ.՝ 10.061.321.526 ՀՀ դրամ):
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետն անդրադարձել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կատարումն ապահովող ծառայության 2015 թ. անելիքներին և այդ համատեքստում կարևորել կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:
Նմանատիպ նյութեր
784 դիտում
20:30 04-03-2024
Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2023 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը