211652_close_icon
views-count9448 դիտում article-date 16:40 01-04-2015

Ավտովթար Երևանում. բախվել են 07-ն ու Hyundai-ը. վերջինը հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը15:00-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai մակնիշի 23 VP 222 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 FL 127 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Նախնական տվյալներով HYUNDAI մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.400.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 43.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր