Lufthansa-ն տեղյակ է եղել Անդրեաս Լյուբիցի ծանր դեպրեսիայի մասին
Ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի 2-րդ օդաչու Անդրեաս Լյուբիցը ժամանակին էլեկտրոնային նամակներով Lufthansa ընկերությանը տեղեկացրել է իր ծանր դեպրեսիայի մասին` պարապմունքները վերսկսելու հետ կապված Lufthansa-ի ամառային դպրոց ուղարկելով բժշկական համապատասխան փաստաթղթեր: Այս մասին ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Lufthansa-ն կրկին հայտարարել է, որ բժշկական պարտադիր հետազոտությունից հետո Լյուբիցի որպես օդաչու պիտանիությունը հաստատվել է:
Հետաքննության տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել 2-րդ օդաչուի դիտավորյալ գործողությունների հետևանքով. նա ինքնաթիռն իջեցրել է, ինչից հետո այն բախվել է սարին: