Նիգերիայի նոր նախագահ է դարձել ընդդիմադիր Մոհամեդ Բուհարին
Նիգերիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ մարտի 28-ի նախագահական ընտրություններում հաղթել է Մոհամեդ Բուհարին` ստանալով մոտ 2.5 մլն ձայն ավելի, քան գլխավոր մրցակիցը` Գուդլակ Ջոնաթանը:
Սա Նիգերիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը ժողովրդավարական ընտրությունների արդյունքում անցնում է ընդդիմությանը: