211652_close_icon
views-count17958 դիտում article-date 12:35 01-04-2015

Աբովյանում BMW-ի վարորդը բախվել է կայանված Hyundai-ին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են տեղի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ, BMW մակնիշի 35 ТО 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Hyundai մակնիշի 34 AD 624 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորը հղի կին է: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր են ժամանում քննիչներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի փորձագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր