843 դիտում
18:04 31-03-2015
Քննարկում՝ «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում
Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, եւ Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ եւ գրավիչ տարածաշրջանում:ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը եւ կատարելագործել գործիքակազմը:
ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ
Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաեւ մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այս անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում, ապրանքաշրջանառության ոլորտում:
Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, եւ ապագան խոստումնալից է:
Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման եւ զարգացման գործում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ շահավետ
հարաբերությունների զարգացման ձեւաչափ: ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները
եւ նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ ծովի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ մարտահրավեր է, եւ աշխարհագրական դիրքն իր որոշիչ դերն է խաղում մեր երկրի տնտեսական կյանքում :
Նմանատիպ նյութեր
1196 դիտում
12:15 16-04-2015
Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին
Այս բաժնից
922 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
649 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
856 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով