Գերմանիայում ավտոմրցավազքի ժամանակ հանդիսատես է մահացել
Գերմանիայի Նյուրբուրգրինգ մայրուղում ավտոմրցավազքի ժամանակ վթարի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս մի քանիսը վնասվածքներ են ստացել: Բրիտանացի մրցարշավորդ Յան Մարդենբորոն, մայրուղում վեց շրջապտույտ կատարելուց հետո, կորցրել է մեքենայի կառավարումը:
Նրա վարած Nissan մակնիշի ավտոմեքենան շրջվել է եւ շպրտվել մարդկանց խմբի մեջ, ինչի հետեանքով մեկ հոգի տեղում մահացել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի հետեւանքով Մարդենբորոն չի տուժել: Մրցարշավը դադարեցվել է: Դեպքի հանգամանքները քննվում են: