Կործանված ինքնաթիռի 2-րդ «սեւ արկղը» գտնելու հույս չկա. Lufthansa
Lufthansa ավիաընկերությունում հույս չունեն, որ մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը» կգտնվի: Ընկերության ներկայացուցիչ Քայ Քրատկիի խոսքով, երկրորդ «սեւ արկղը», ամենայն հավանականությամբ, ուժեղ բախման հետեւանքով ոչնչացել է, այդ պատճառով էլ ազդանշան չի հաղորդում:
Քրատկին հիշեցրել է, որ ինքնաթիռը 800 կմ/ժամ արագությամբ բախվել է ժայռին եւ մասնատվել: Չնայած վթարի պատճառները հաստատված են, բայց երկրորդ «սեւ արկղը»-ի միջոցով հնարավոր կլիներ տեղեկություն ստանալ ինքնաթիռի տեխնիկական վիճակի մասին՝ մինչեւ դրա կործանումը: