«Սեւ» արկղը հաստատել է AirAsia-ի ինքնաթիռի վթարային վիճակը
Մալայզիական AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի «սեւ» արկղերից մեկի վերծանումը հաստատել է, որ ողբերգությունից առաջ ինքնաթիռը վթարային վիճակում է գտնվել:
Ձայնագրություններում հստակ են այն ազդանշանները, որոնք հնչում են ինքնաթիռի անկման դեպքում: Օդաչուները մինչեւ վերջին վայրկյանը փորձել են ինքնառիռը դուրս բերել այդ վիճակից:
Մասնագետների խոսքով՝ վերծանումից պարզ է դառնում, որ ամենայն հավանականությամբ, ինքնաթիռն անսպասելիորեն բարձրություն է հավաքել՝ չափազանց ցածր արագությամբ:
Փորձագետները չեն բացառում նաեւ ահաբեկչության գործոնը: