Lufthansa-ի օդաչուները գործադուլ են անում Ֆրանկֆուրտի, Մյունխենի ու Դյուսելդորֆի օդանավակայաններում
Lufthansa ավիաընկերության օդաչուների արհմիությունը հայտարարել է, որ երկարաձգում է գործադուլը: Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակում են գործադուլը Ֆրանկֆուրտի, Մյունխենի և Դյուսելդորֆի օդանավակայաններում, հաղորդում է Associated Press-ը:
Lufthansa-ում ասել են, որ գործադուլի պատճառով հետաձգվելու է 929 չվերթ, որը կանդրադառնա 113 հազար ուղևորների վրա:
Արհմիությունը պահանջում է վճարել ընկերության 19 հազար աշխատակցի աշխատավարձերը այն դեպքում, երբ նրանք որոշեն ժամկետից շուտ կենսաթոշակի անցնել: