Թուրքիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման վարկածներից մեկն ահաբեկչությունն է. Դավութողլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավուտողլուն այսօր հայտնել է, որ Թուրքիայի մոըտ 30 քաղաքներում էլէկտրաէներգիայի զանգվածային անջատման վարկածներից մեկը դիտվում է ահաբեկչությունը:
Ըստ նրա՝ ներկայումս ուսումնասիրվում են տեղի ունեցածի պատճառները:
Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/31/48034/]ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], այսօր առավոտյան Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ այդ թվում Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում խափանվել է էլեկտրամատակարարումը: Ներկայումս տարվում են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքներ: