3019 դիտում
14:52 31-03-2015
Պուտինը կարող է մեկնել Նյու Յորք
Ռուսական Kommersant թերթին հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ելույթ ունենալ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ հոբելյանական նստաշրջանում, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին:
Պարբերականի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ այցը նախապատրաստվում է, սակայն այդ մասին վերջնականապես պարզ կլինի օգոստոսի սկզբին: Իր հերթին ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել Պուտինի այցը ԱՄՆ:
Ռուսաստանի մինչ օրս 3 անգամ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի տրիբունայից՝ 2000, 2003 և 2005 թվականներին: Առաջիկա նստաշրջանում քննարկվելիք գլխավոր թեմաներից մեկը լինելու է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ պետություններից մի քանիսի, այդ թվում՝ Ռուսաստանի վետոյի իրավունքի սահմանափակումը:
Նմանատիպ նյութեր
2083 դիտում
14:39 16-01-2014
Խավին իր կարիերան կշարունակի «Նյու- Յորք Ռեդ Բուլզ»-ում
1416 դիտում
14:21 22-07-2014
Խավին և Լեմպարդը մոտ են «Նյու-Յորք Սիթի» տեղափոխվելուն
Այս բաժնից
583 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
670 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg