ՕԵԿ-ին անդամակցելն ինքնին քաղաքական ինքնասպանություն է. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները խիստ զայրացել են ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի՝ Աժ վերջին ճեպազրույցում արած այն հայտարարությունից, որից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ից դուրս եկած որոշ պատգամավորներ դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար:
Եվ չնայած Մհեր Շահգելդյանն այնուհետև հերքել էր դա՝ ասելով, որ ինքը պատգամավորների նկատի չի ունեցել, ԲՀԿ-ից դուրս եկածները խիստ վրդովված են: Ինչպես թերթի հետ զրույցում ասել է նրանցից մեկը՝ «Ես ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան երբևէ կմտածեմ ՕԵԿ-ին անդամակցելու մասին»: Նշյալ զրույցին մասնակցող մի հանրապետական էլ կողքից ավելացրել է՝ ՕԵԿ-ին անդամակցելը ինքնին քաղաքական ինքնասպանություն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։