211652_close_icon

Նեպալում արգելոցից փախած ռնգեղջյուրը մարդ է սպանել

views-count1913 դիտում article-date 16:17 30-03-2015
Նեպալի կենտրոնական հատվածում գտնվող արգելոցից ռնգեղջյուրը փախել և սպանել է 1 մարդու, վիրավորել Խետուադա քաղաքի 6 բնակիչների: Հաղորդվել է, որ նրա զոհը դարձած մարդը 61-ամյա կին է եղել: Ըստ լրատվամիջոցների՝ արգելոցից փախնելուց հետո նա անցել է մոտ 20 կմ ճանապարհ՝ հասնելով քաղաքի շուկա: Նա նաև վնասել է մի քանի ավտոմեքենա: Ներկայումս ռնգեղջյուրը համեմատաբար հանդարտվել է, իսկ մասնագետներն ու փրկարարները փորձում են քնեցնել նրան, որպեսզի կարողանան տեղափոխել արգելոց:

Նմանատիպ նյութեր