2321 դիտում
16:49 30-03-2015
Սախալինում արջերն արթնացել են ձմեռային խորը քնից
ՌԴ Հարավային Սախալինում արջերը սկսել են դուրս գալ իրենց որջերից և վախեցնել բնակիչներին: Երեկ «Լեռնային օդ» սպորտային համալիրի տարածքում այցելուները մայրուղիներց մեկում նկատել են արջին իր ձագերով: Արջերի հայտնված վայր ժամանած փրկարարները կենդանիներին չեն հայտնաբերել, բայց նկատել են նրանց հետքերը: Մայրուղին փակել են, որպեսզի Հարավային Սախալինի անտառային տնտեսության որսագետը զննի հետքերը, պարզի թե քանի արջ է եղել այդ տարածում և ցուցումներ տա:
Նշենք, որ կիրակի օրը Սախալինի Դոլինսկի շրջանի Սոկոլ գյուղի բնակիչները նույնպես տեսել են 3 արջերի:
Ըստ մասնագետների՝ որջից առաջինը դուրս են գալիս անփորձ արջերն այն բանի պատճառով որ չեն կարողանում ճիշտ նախապատրաստել իրենց որջերը ձմռան համար: Եթե արդեն դուրս են եկել, ապա չեն վերադառնա որջեր, չնայած ծուռթաթ արջերն այս շրջանում դեռ ունեն ճարպեր, սակայն լիարժեք սնունդ հայթաթելը դժվար է, այդ իսկ պատճառով նրանք ուտելու բան են փնտրում:
Քանի որ արջերի քնի սեզոնի վերջն է արդեն մասնագետները խորհուրդ են տվել բնակիչներին չմոտենալ նրանց, բնության գրկում չթողել սննդի մնացորդներ կամ չպահել դրանք ձյան տակ, քանի որ նրանք հոտառությամբ են մոտենում բնակելի վայրերին:
Արջերի՝ որջերից դուրս գալը գրանցվել է ոչ միայն Սախալինում, այլ նաև Հարավկուրիլյան շրջանում:
Նշենք, որ Սախալինում տարեկան 2-3 անգամ արջերի կողմից հարձակում է գրանցվում մարդկանց վրա: Անցյալ տարի նման հարձակումների հետևանքով մոտ 40 արջ է սպանվել, քանի որ բնակիչների համար լուրջ վտանգ են ներկայացրել:
Նմանատիպ նյութեր
8800 դիտում
14:30 22-07-2014
Քնից արթնացնելու համար դիրքերում ընկերոջը սպանած զինծառայողը կալանավորվել է
1317 դիտում
12:35 03-12-2014
Աշխարհում ամենաուշը քնից արթնանում են ռուս երիտասարդները
Այս բաժնից
589 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
670 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg