Ահաբեկչության դեմ համերաշխության երթ` Թունիսում
Թունիսի մայրաքաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են ահաբեկչության և բռնության դեմ համերաշխության երթին, որը կազմակերպվել էր երկրի նախագահի նախաձեռնությամբ։
Երթին մասնակցել են նաև Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Բրոնիսլավ Կոմորովսկին, Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին և բարձրաստիճան քաղաքական այլ առաջնորդներ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին «Բարդո» թանգարանում հարձակման զոհ էր դարձել 22 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը։