1438 դիտում
15:37 30-03-2015
Իրանցի պատգամավորները չեն ցանկանում Էրդողանին տեսնել իրենց երկրում
Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մանսուր Հաքիքաթփուրը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրաժարվել առաջիկա օրերին Իրան այցելելու մտադրությունից:
Վերջինիս խոսքով՝ Իրանը իր երկրորդ տունը համարող Թուրքիայի նախագահն իրավունք չունի Իրանի հասցեին հնչեցրած քննադատական արտահայտություններից հետո բաց դեմքով այցելել Թեհրան:
«Էրդողանի հակասական խոսքերից հետո խոսք անգամ լինել չի կարող Իրան այցելելու մասին: Հարկ է, որպեսզի նա հետաձգի ծրագրված այցը»,- Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաքիքաթփուրը՝ հավելելով, որ Էրդողանը բարոյական իրավունք ունի Իրան այցելելու միայն այն ժամանակ, երբ ներողություն խնդրի Իրանի հասցեին հնչեցրած խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ Իրանն ամեն կերպ ձգտում է տարածաշրջանում գերիշխանություն ստեղծել և չի պայքարում ահաբեկչության դեմ:
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
12:41 09-04-2015
Իրանցի պատգամավորները պահանջում են արգելել իրենց քաղաքացիների ուխտագնացությունը Սաուդյան Արաբիա
14819 դիտում
15:40 03-10-2021
Իրանցի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել իրանցի վարորդներին և խուսափել հարևանների հետ թշնամությունից
Այս բաժնից
631 դիտում
22:38 18-01-2025
ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում շուրջ 550 շվեդ զինվորական է ժամանել Լատվիա
808 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1159 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ