Ուզբեկստանում անցկացվել են նախագահական ընտրությունները
Ուզբեկստանում երեկ անցկացվել են նախագահական ընտրությունները։ Մասնակցել է ընտրողների 91 տոկոսը: Առաջադրված 4 թեկնածուներից, նախնական տվյալներով, հաղթող է ճանաչվել գործող նախագահ 77-ամյա Իսլամ Քարիմովը, որը հանրապետությունը ղեկավարում է 1989թ-ից:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Քարիմովը հայտարարել էր, որ համապատասխան քայլեր կձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև բնակչության բարեկեցության աճի ապահովման հարցերում։
Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։