Չիլիում ջրհեղեղները 12 մարդու կյանք են խլել
Չիլիի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի, 20 մարդ անհայտ կորած է համարվում:
Տարվում են փրկարարական աշխատանքներ: Հայնտի է, որ ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրևներն են, որոնք արդեն շաբաթից ավել է շարունակվում են: Ջրհեղեղը վերջին 80 տարվա ընթացքում ամենաաղետաբերն էր: Անձրևների պատճառով մի քանի գետեր դուրս են եկել հունից, ջուրը տարածվել է մի քանի բնակավայրերի ուղղությամբ:
Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: