Սողանքների պատճառով Ինդոնեզիայում 12 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա շրջանում սողանքների պատճառով 12 մարդ է մահացել: Ավելի քան 300 մարդ տարհանվել է: Նշված շրջանում դադարել է տրանսպորտային և կապի այլ միջոցների հաղորդակցությունը:
Ըստ տեղական իշխանությունների՝ սողանքները մի քանի օր տևած հորդառատ անձրևների արդյունք են, որոնք սկզբում ոչնչացրել են 11 տուն: Տարվում են փրկարարական աշխատանքներ: