Ինդոնեզիայում սողանքների հետևանքով 100 մարդ է անհետ կորել
Ինդոնեզական Ճավա կղզու կենտրոնական մասում հսկայական սողանքներ են առաջացել: Անհայտ կորած է համարվում 100 մարդ: Սողանքը տեղի է ունեցել Բանջանեգար քաղաքում և նրա մերձակայքում: Փլուզվել է 105 տուն:
Քաղաքի բնակչությունն արագորեն տարհանվել է: Փրկարարները փորձում են հասնել հեռակա գյուղերին, որոնք սողանքների պատճառով մեւոսակացման մեջ են հայտնվել: