211652_close_icon
views-count985 դիտում article-date 16:34 29-03-2015

Սոմալիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա «Ալ-շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Մահացածների թվում են Շվեյցարիայում Սոմալիի դեսպանը եւ 5 զինյալ: Ավելի վաղ հաղորդվել էր 15 մահացածի մասին: Վիրավորվել է 20 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի շենքն արդեն կառավարական զորքերի վերահսկողության ներքո է: Մինչեւ իսլամիստների հարձակումը հյուրանոցում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ էր զոհվել:

Նմանատիպ նյութեր