Շվեյցարացի օդաչուի շուրջերկրյա ճանապարհորդությունը ողբերգությամբ է ավարտվել
Էկվադորում շվեյցարանի օդաչու Էրիկ Գիյուն փորձել է թեթեւ ինքնաթիռով 20 ամսում պտտվել Երկիր մոլորակի շուրջը, սակայն նրա մտադրությունը ողբերգությամբ է ավարտվել: Լատակունգայի օդանավակայանից թռչելուց հետո նրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել. օդաչուն մահացել է:
62-ամյա օդաչուի ինքնաթիռը բախվել է Կոտոպակսի հրաբխի լանջին: Անանցանելիության պատճառով Գիյուի մարմինը որոնել են 16 մասնագիտացած զինծառայողներ:
Օդաչուն շուրջերկրյա ճանապարհորդությունը ցանկանում էր նվիրել ավիավթարից մահացած ընկերոջ հիշատակին: