Մալայզիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով Իրաքի 2 քաղաքացի է ձերբակալվել
Մալայզիայի իրավապահ մարմինները Իրաքի երկու քաղաքացիների են ձերբակալել: Կասկածանքներ կան, որ նրանք կապ ունեն « Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության հետ:
Ոստիկանության հրամանատար Աբու Բաքարը հայտնել է, որ տեղեկություններ կան, որ հենց նրանք են սպառնացել մայրաքաղաք Կուալա-Լումպուրում գտնվող Քաթարի և Սաուդյան Արաբիայի դեսպաններին:
Ըստ նրա՝ ձերբակալվածները 39 և 42 տարեկան են, Մալայզիա են մուտք գործել օրինական ճանապարհով: Ներկայումս հակաահաբերչական վարչության քննիչները նրանց հարցաքննում են: Աբու Բաքարը նաև հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածները Մալայզիայում պետության անվտանգությանը սպառնացող գործողություններ են ծրագրել: