Հարձակում՝ Բաղդադի ընտրական տեղամասում․ զոհվել է 6 ոստիկան
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ընտրական տեղամասերից մեկում պայթյուն է իրականացվել, որի հետևանքով զոհվել է 6 ոստիկան, ևս 24֊ը վիրավոր են։ Պայթուցիկ սարքը պայթեցվել է մահապարտ ահաբեկչի կողմից, հայտնում է Իրաքի ՆԳՆ ներկայացուցիչը։
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը։
Նշենք, որ իրադրությունն Իրաքում կտրուկ սրված է՝ ապրիլի 30֊ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով։