Ինչ ներկայացումներ են սպասվում վաղը` Երեւանի թատրոններում
Մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում կկայանա «Կախարդական պարահանդես» մանկական ներկայացումը: Պիեսի հեղինակ՝ Արա Երնջակյան:
Ժամը 19:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը: Գլխավոր դերերում` Նարեկ Դուրյան, Զավեն Աբրահամյան, Արա Դեղտրիկյան և ուրիշներ:
Ժամը 12:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա «Թոմն ու Ջերին» մանկական ներկայացումը:
Ժամը 12:30, 14:00 եւ 15:30-ին, Խամաճիկների պետական թատրոնում կկայանա «Աստծո գառնուկը» մանկական ներկայացումը: Բեմադրությունը՝ Աննա Էլբակյանի:
Ժամը 13:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա «Кошкин дом» մանկական ներկայացումը:
Ժամը 18:00-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Կարմիր գլխարկը» մանկական ներկայացումը: Հեղինակ` Շարլ Պերրո: