211652_close_icon
views-count1017 դիտում article-date 18:36 28-03-2015

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարարության պատվիրակությանը. ֆոտոշարք

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր ընդունեց Թուրքմենստանի մշակույթի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Բախարգյուլ Աբդիևայի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին, մարզպետը նշեց, որ կարևորում է այսօրինակ հանդիպումները, քանզի ամենալավ շփումները մշակութային շփումներն են: «Հայ-թուրքմենական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մշտապես երկու ժողովուրդները բարիդրացիական հարաբերություններ են ունեցել և այժմ էլ դրանք բարձր մակարդակի վրա են: Ուրախ եմ, որ շփումներն ու գործակցությունը նաև մարզային մակարդակով է լինում»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Այնուհետև Շիրակի մարզպետը Թուրքմենստանից ժամանած հյուրերին ներկայացրեց Շիրակի մարզը, ընդգծելով, որ այն Հայաստանի մշակութային կենտրոնն է համարվում, ինչպես նաև մշտապես տվել է հանրաճանաչ մարզիկներ: «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք էր հռչակվել, այս տիտղոսը պատվով պահեց, մշակույթը շիրակցիների մեջ է, սպորտում ձեռքբերումները շատ են, մենք ունենք աշխարհի, օլիմպիական չեմպիոններ»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգյուլ Աբդիևան նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետ նշեց, որ ինքն ուրախ է, որ Շիրակի մարզ այցելեց ու ավելի մանրամասն իմացավ այս մարզի մասին: Իսկ Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակության համերգը Գյումրու Վ. Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում, ըստ տիկին Աբդիևայի, կհաստատի մշակութային բարեկամության առավել սերտացումը: Նշենք, որ մարտի 24-31-ը Հայաստանում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրերը, որի շրջանակներում էլ պատվիրակությունը Հայաստանում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր