1919 դիտում
21:31 27-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ` ոլորտի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:
«Վերամշակող ճյուղը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկն է, սակայն այստեղ առկա են խնդիրներ, որոնք միասնական լուծում են պահանջում, ուստի հարկավոր է միավորել ջանքերը և համատեղ աշխատանքներ իրականացնել», - իր խոսքում նշել է նախարարը:
Այս կապակցությամբ նախարարը հորդորել է կաթնամթերք արտադրող ընկերություններին առավել համակարգված գործել` սերտորեն համագործակցելով միմյանց և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:
Գոհունակությամբ նշելով, որ վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է անասնագլխաքանակի աճ և դրանից բխող կաթի արտադրության ծավալների ավելացում` նախարարն ընդգծել է, որ այդ պայմաններում անհրաժեշտ է մեծացնել կաթի մթերման ծավալները: Միաժամանակ նախարարը առանձնահատուկ շեշտել է, որ, ըստ նախնական պայմանավորվածության, կաթի մթերման գինը չպետք է նվազի:
Նախարարը խորհուրդ է տվել ընկերություններին` ավելացնել պանրի արտադրության և արտահանման ծավալները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ արտադրատեսակի պահանջարկը մեծ է ՌԴ-ում:
Նախարարը նաև տեղեկացրել է , որ իր հանձնարարությամբ տարեսկզբից փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այցելություններ է կատարում մարզեր` կաթի մթերման աշխատանքներին տեղում հետևելու և ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ընկերություններին` կաթի մթերման ընթացքում ծագող խնդիրների լուծման հարցում:
Նմանատիպ նյութեր
2204 դիտում
16:46 11-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
894 դիտում
18:26 13-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին
1520 դիտում
15:00 23-07-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների տնօրենների հետ
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը