211652_close_icon

Տեղի կունենա Հայկ Բիանջյանի լուսանկարների ցուցահանդեսը

views-count1176 դիտում article-date 22:31 27-03-2015
Սարգիս Մուրադյան պատկերասրահը ներկայացնում է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի Ciao USSR ֆոտո-նախագծի և անձնական հավաքածուի ցուցահանդեսը: Բացումը տեղի կունենա 2015թ. մարտի 28-ին ժամը 15:00-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում և կշարունակվի մինչև ապրիլի 19-ը: Ցուցահանդեսին ներկայացվելու են վերջին 10-ամյակում Խորհրդային Երևանի հայտնի հուշարձան-շենքերի ճակատագրերի մասին պատմող ֆոտո պատմությունները (Փակ շուկա, Երիտասարդական պալատ, Դվին հյուրանոց, Կրկես, Զվարթնոց օդանավակայան և այլն): Կցուցադրվի նաև վավերագրական ֆիլմ: Նախագիծը նկարահանվում է արդեն 7 տարի շարունակ: Այն փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով, որոնք գտնվել են լքված և ժամանակին շատ հայտնի շենքերում, կինոթատրոններում, գործարաններում և տներում: Հավաքածուի յուրաքանչյուր առարկա իր մեջ պարունակում է մի ամբողջ սերնդի հիշողություն և մեր քաղաքի հետաքրքիր ու մոռացված պատմությունը:

Նմանատիպ նյութեր