Եմենի նախագահը Սաուդյան Արաբիայում է
Եմենի նախագահ Մանսուր Հադին լքել է երկիրն ու այժմ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում է: Չորեքշաբթի նա հեռացել էր Ադենից, որտեղ թաքնվում էր շիա ապստամբ-հուսիներից: Դրանից հետո նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Սպասվում է, որ Հադին կմասնակցի Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովին, որը տեղի կունենա շաբաթ օրը` եգիպտական Շարմ-էլ-Շեյխում:
Ավելի վաղ Հադին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հուսիների ագրեսիան կանխելու նպատակով ռազմական գործողությունները սատարելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ երեկ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի դաշնակից երկրների հետ օդային հարվածներ է հասցրել Եմենին, որտեղ շարունակվում են շիա ապստամբ-հուսիների հարձակումները: