Էրդողանը ծանր է տանում տարածաշրջանում գերակայություն հաստատելու Իրանի ձգտումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ է մտահոգում տարածաշրջանում գերակայություն հաստատելու Իրանի ձգտումը, ինչի մասին նա հայտարարել է Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
«Իրանը գերիշխանության է ձգտում տարածաշրջանում: Դա արդեն սկսել է նյարդայնացնել ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին: Դա անտանելի է իրականում»,-ասել է Թուրքայի նախագահը՝ միևնույն ժամանակ կոչ անելով Իրանի իշխանությունների դադարեցնել շիա ապստամբներին աջակցություն ցուցաբերելը:
Վերջինիս խոսքով՝ Իրանը պետք է փոխի իր դիրքորոշումը և դուրս բերի Եմենից, Իրաքից և Սիրիայից իր զինված ուժերը: