4224 դիտում
08:38 27-03-2015
Հայաստան ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առևտուր անե՞լ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երբ անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետևանքների ամբողջական պատկերը դժվար թե որևէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա է ազդել: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առևտուր անել, պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին:
Ի դեպ, տվյալ դեպքում կապ չունի՝ ուղևորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որևէ այլ երկրից է գալիս տարանցիկ, Մոսկվայով: Կարևոր գործոնն այն է, որ եթե ուղևորի համար վերջնակետը-Երևանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել: Ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղևորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել: Այսինքն՝ Հայաստանն այլևս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երևան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»