Վիետնամում շինության փլուզման զոհ է դարձել 14 մարդ
Վիետնամի Վունգանգ քաղաքի շինհրապարակներից մեկում փլուզման զոհ է դարձել առնվազն 14 մարդ։ Կա 30 վիրավոր․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, քանի որ փլատակների տակ կարող են ողջ մնացած մարդիկ լինել։