Թուրքական ոստիկանությունը Վանում «Ալ-Քաիդա»-ի 28 զինյալների է ձերբակալել
Թուրքիայում երկրի հատուկ ծառայությունների իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում հաջողվել է ձերբակալել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 28 զինյալների:
Վերջիններիս ձերբակալվել են Թուրքիայի տամբուլ, Վան, Քիլիս, Ադանա, Գազիանթեփ և Քայսերի նահանգներում: Տեղեկությունների համաձայն ձերբակալվածների մեջ է «Ալ-Քաիդա»-ի թուրքական թևի առաջնորդը: 3 հրամատարների հաջողվել է խույս տալ թուրքական ոստիկանության հետապնդումից և թաքնվել հարևան Սիրիայում:
Իրավապահների կողմից ման միջոցառում իրականացնելու պատճառ է հանդիսացել տեղեկությունը, ըստ որի Վան նահանգում տեղակայված «Ալ-Քաիդա»-ի թևում փոփոխություններ պետք է տեղի ունենան: Ձերբակալվածները մեղադրվում են Սիրիա զինյալներ և զենք ուղարկելու, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ: