4872 դիտում
10:03 24-08-2017
ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում է հայտնվել նաև Ռուբեն Կիրակոսյանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հարցով պատժամիջոցային ցուցակում է ներառել Ռուսաստանի քաղաքացիների, որոնց թվում կա մեկ հայ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում:
Պատժամիջոցները ենթադրում են ԱՄՆ-ում նրանց ֆինանսական ակտիվների սառեցում և վիզային սահմանափակում: Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիներ Իրինա Խուիշը, Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը և Անդրեյ Սերբինը:
Ցուցակում է հայտնվել նաև ռուսական «Գեֆեստ-Մ» ընկերությունը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապ ունի Korea Tangun Trading Corporation-ի հետ: Ըստ այդ տեղեկության, Ռուբեն Կիրակոսյանն էլ, իր հերթին կապ ունի «Գեֆեստ-Մ»-ի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
19:47 20-06-2015
Պատժամիջոցային ճգնաժամը ավելի ծանր հետևանքներ է առաջացրել Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար
Այս բաժնից
1258 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»