Իրանը և Ռուսաստանը փրկեցին Սիրիան Սոմալիի ճակատագրից. Իրանի ԱԳՆ
Թեհրանը և Մոսկվան շատ բան են անում՝ ապահովելու համար տարածաշրջանի կայունությունը, ներառյալ՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային սատարելը: Այս մասին Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների գործերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլահիանը՝ Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի հետ հանդիպմանը:
«Մենք շատ գոհ ենք, որ Իրանի և Ռուսաստանի Դաշնութան միավորված ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Սիրիայի՝ նոր Լիբիա կամ Սոմալի չդառնալը այն ժամանակ, երբ մինչ ԱՄՆ-ն խոսում է ԻՊ-ի դեմ պայքարի մասին, Թեհրանը և Մոսկվան գործնականորեն օգնում են Սիրիայի կառավարությանը պայքարելու ԻՊ-ի դեմ»,-ասել է Աբդոլահիանը: