ԱՄՆ-ում ձերբակալվել է մի կին, որի 2 երեխաները հայտնաբերվել են սառնարանում` մահացած
Դեթրոյթի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, երբ նրա 2 երեխաներին հայտնաբերել է սառնարանում` մահացած: 11-ամյա տղայի և 14-ամյա աղջկա մարմինները գտել են դատական կատարածուները, որոնք եկել էին նրանց բնակարանից վտարելու նպատակով:
Նրա մյուս 2 երեխաներին ոստիկանները հայտնաբերել են հարևանի տանը և հանձնել խնամակալության: