Լիբիայում ԻՊ-ի զինյալները 2 գերի են ազատ արձակել
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ազատ են արձակել Բանգլադեշի երկու քաղաքացիների, որոնց գերի էին վերցրել նավթագոյացման Ալ–Գանի վայրը զավթելուց հետո: 
Հարձակումից հետո նրանք գերի են վերցրել նաև  այնտեղ աշխատող VAOS  ընկերության այլ աշխատակիցների, որոնց թվում են նաև ֆիլիպինցիներ, Ավստրայի, Չեխիայի և Գանայի քաղաքացիներ: 
Ըստ տեղեկությունների՝ ազատ արձակվածները իրենց լավ են զգում և հիվանդանոցում հետազոտություն են անցել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

