Լիբիայում առևանգված Թուրքիայի 9 քաղաքացիներին ազատ են արձակել
Հոկտեմբերի 31-ին Լիբիայում առևանգված Թուրքիայի 9 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է լիբիական բանակին սատարող խմբավորումների ղեկավար, գեներալ Մոհամեդ Խագազին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք ազատ ենք արձակել Թուրքիայի քաղաքացիներին, որոնց բռնել էինք 2 շաբաթ առաջ Բենգազիի մարտերի վայրից ոչ հեռու և բանակի գլխավոր հրամանատարի հրամանով հանձնել նրանց լիբիական ժամանակավոր կառավարությանը»,-ասել է գեներալը:
Գեներալը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիներին բաց են թողել այն պատճառով, որ վերջիններս ոչ մի կապ չեն ունեցել երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ևս հաստատել է նրանց ազատ արձակումը: