Լիբիայում ԻՊ զինյալները հրետակոծել են նավթահանքեր
                        Լիբիայում “Իսլամական պետություն” խմբավորման զինյալները հրետակոծել են Մաբրուկ և Ալ-Բահի նավթահանքերը: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա: Հայտնի է միայն, որ նավթահորերը վնասվել են: 
Բացի դրանից, ծայրահեղականները  պայթեցրել են  հիմնական նավթատարը, որն այդ շրջանի հանքը կապում է երկրի ամենախոշոր նավթի նավահանգստի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

