211652_close_icon

Իրաքի ոստիկանությունը Էր-Ռամադի քաղաքում ահաբեկչություն է կանխել

views-count1211 դիտում article-date 12:34 25-03-2015
Իրաքի Անմար շրջանի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտին: Ըստ տեղեկությունների՝ նա մտադիր է եղել Էր-Ռամադիից դեպի արևելք գտնվող զինվորական և ոստիկանական հավաքակայանում ինքն իրեն պայթեցնել: Մահապարտը ականապատ մեքենայով փորձել է գործի դնել պայթուցիկ սարքը, բայց ոստիկաններից մեկը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ՝ կանխելով նրա գործողությունները՝ սպանել է նրան, մինչ նա կհասցներ ինքն իրեն և մեքենան պայթեցնել:

Նմանատիպ նյութեր