Իրաքի արևմտյան մասում գտնվող Անբար գավառում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 զոհ, 15 վիրավոր է գրանցվել։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի հաղորդած տվյալների, Ռամադի քաղաքի վարչական շենքի մուտքի մոտ ականապատ մեքենա է պայթել։
Տուժածների և վնասների մասին ճշգրիտ տվյալներ դեռ չկան։
Նշենք, որ «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել է 10 զոհվածի մասին։