Կանադայի ոստիկանությունը Սուրբ Վալենտինի օրը ահաբեկչություն է կանխել
Կանադական Գալիֆակսե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17-20 տարեկան 3 երիտասարդների, ովքեր ծրագրել էին փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրակոցներ արձակել մարդաշատ վայրում, իսկ հետո վերջ տալ սեփական կյանքին, հաղորդել է կանադական CBC հեռուստաալիքը:
Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Բրայան Բրեննի խոսքով՝ ոստիկանությունն այդ մասին տեղեկացել էր ահազանգով: Իրավապահները գործել են արագ և օպերատիվ և կանխել ահաբեկչությունը: Կասկածյալների մոտ հայտնաբերվել է նաև զենք: