211652_close_icon
views-count1247 դիտում article-date 10:29 21-09-2014

Բրյուսելի ոստիկանությունը Եվրոպական հանձնաժողովի շտաբ-բնակարանում ահաբեկչություն է կանխել՝

Բրյուսելի ոստիկանությունը Եվրոպական հանձնաժողովի շտաբ-բնակարանում ահաբեկչություն է կանխել՝ ձերբակալելով երկու կասկածյալի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նիդերլանդների ու Բելգիայի իրավապահ մարմիններն ամիսներ շարունակ կանխիչ մի շարք օպերացիաներ են ձեռնարկել իսլամիստների դեմ: Այդ գոործողույունների ժամանակ Բրյուսելում և Հաագայում ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք կապված են Սիրիայում և Իրաքում պատերազմող իսլամական խմբավորումների հետ: Ձերբակալվածների թվում է հայտնվել Հաագայի երկու բնակիչ, որոնք պլանավորել էին մի շարք հարձակումներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանի վրա:

Նմանատիպ նյութեր