Աֆղանստանում մոտ 10.000 ամերիկացի զինվորական կմնա
Սպիտակ տունը հայտնել է, որ մինչև 2015թ-ի վերջը ԱՖղանստանում դեռ կմնան 9800 Ամերիկացի զինվորականներ:
Վաշինգթոնի և Քաբուլի միասնական հայտարարության մեջ ասվում է, որ զիվորականների թվի նման կրճատման որոշումը կայացվել է աֆղանական կողմի խնդրանքով, և ստույգ ժամանակացույցերը կմշակվեն 2015 թ-ին, բայց ավելի ուշ:
ԱՄՆ-ի հիմնական նպատակն այն է, որպեսզի մինչ 2016 թ-ը Աֆղանստանում այնքան զինվորական մնա, որ հնարավոր լինի հսկել Քաբուլում գտնվող դեսպանատունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 2001 թ-ից ապահովում է իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում: Այդ ընթացքում տապալվեց թալիբների իշխանությունը: