Շվեդ ֆուտբոլիստները վերջին պահին փոխել են Airbus A320-ի տոմսերը
Շվեդական «Դալկուրդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները վերջին պահին փոխել են իրենց տոմսերը և չեն նստել Airbus А320 ինքնաթիռը, որն ինչպես հայտնի է երեկ ընկել է ֆրանսիական Ալպերում:
«Մենք պետք է այդ ինքաթիռում լինեինք: Ալպերով անցնող 4 ինքնաթիռ կար հենց այդ ժամանակահատվածում: Մերոնք եղել են նրանցից 3-ում: Կարելի է ասել՝ մեր բախտը շատ բերեց»,- ասել է սպորտային ակումբի ղեկավար Ադիլ Կիզիլը:
Լրատվամիջոցներում նշվում է, որ ֆուտբոլիստները ճանապարհորդում էին և վերադառնում էին Կատալոնիայից, և պետք է թռչեին Germanwings ավիաընկերության չվերթով՝ Բարսելոնայից՝ Դյուսելդորֆ: Բայց նրանք, որոշել են, որ Շվեդիա հասնելու համար Դյուսելդորֆով երկար կլինի, քանի որ ստիպված պետք է այլ փոխադրամիջոցից նորից օգտվեն և ճանապարհը երկար ժամանակ կխլի, և տոմսեր են ամրագրել Ցյուրիխ և Մյունխեն ուղևորվող այլ 3 ինքնաթիռներում: